Առաջիկա երեք օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, առաջիկա գիշերը, հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, հունվարի 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը, հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, հունվարի 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով:

 


Այս թեմայով