Առաջիկայում սեւ ցուցակնե՞ր են հրապարակվելու

լիստ«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին ժամանակաշրջանում ապատեղեկատվության, բացահայտ կեղծիքի եւ սադրանքի տարածումը համացանցի հայկական հատվածում՝ լինի դա լրատվական կայքերում, թե «Ֆեյսբուքում», հասել է աննախադեպ չափերի: Ըստ տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող շրջանակներին մոտ կանգնած աղբյուրի՝ գրեթե ավարտին են հասել բոլոր գործող անձանց անհատական տվյալները ճշտելու աշխատանքները, եւ առաջիկայում երկրի դեմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմին մասնակցողների սեւ ցուցակներ են հրապարակվելու՝ լուսանկարներով, անհատական տվյալներով, գործունեության նկարագրություններով հանդերձ: Ամենայն հավանականությամբ, դրանք սկզբում կհայտնվեն «Ֆեյսբուքում» եւ նոր միայն՝ լրատվական կայքերում, մամուլում եւ հեռուտատեսությամբ, չնայած մեր զրուցակիցները չեն բացառում անմիջապես ԶԼՄ-ներում այդ ցուցակները եւ տվյալները զետեղելու հավանականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 149 անգամ
 


Այս թեմայով