Առաջարկում ենք խզել պայմանագրերից մեկը և հայտարարել նոր միջազգային մրցույթ

Օգոստոսի 2-ին Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները «Սանիտեկ» ընկերությանը ներկայացրել են աղբահանությունը պատշաճ իրականացնելու պահանջ:

Լուծումը թաքնված է տարիներ առաջ տեղի ունեցած գործարքում, հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ըստ նրա, ի սկզբանե նախատեսված է եղել Երեւանը բաժանել երկու մասի, հայտարարել մրցույթներ և քաղաքի աղբահանության գործառույթը հանձնել 2 տարբեր օպերատորների: Արդյունքում պայմանագիր կնքվեց միջազգային «Սանիտեկ» ընկերության հետ, որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ կազմակերպության համար այդպես էլ մրցույթ չհայտարարվեց:

«Բայց որպեսզի լիներ 2 իրավաբանական անձ, գրանցեցին «Սանիտեկ Ինթերնեյշնլ» ընկերությունը , որը գրանցված է Հայաստանում եւ հանդիսանում է այլ իրավաբանական անձ, բայց պայմանագրերի տակ ստորագրող, կնքող անձը նույնն է: Եվ այս ընկերությունն է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունը եւ սանմաքրումը», -ասաց նա:

Դավիթ Խաժակյանն առաջարկում է խզել պայմանագրերից մեկը եւ հայտարարել նոր միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատորի, որը կիրականացնի աղբահանումը քաղաքի մյուս կեսում:

«Սա հնարավորություն կտա մոնոպոլիան վերցնել«Սանիտեկ»-ից և ստեղծել մրցակցային դաշտ: Նրանք կմրցեին միմյանց հետ, և մենք կհասկանայինք, որ քաղաքի մի կեսում խնդիրները շատ են, իսկ մյուսում դրանք չկան, ապա այդ խնդիրները կապված են վատ կառավարման հետ»,-ասաց Խաժակյանը:

Այս թեմայով