Առաջարկել են ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ

արծվիկ«Մեր տեղեկություններով, որոշ իրավաբաններ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին փաստաթղթային հիմնավորմամբ առաջարկել են Հայաստանում ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ՝ 1 տոկոսի չափով։ «Տևական պատերազմի մեջ գտնվող երկրում՝ այլ կերպ հոգալ այդ ընտանիքների ծախսերը, հնարավոր չէ, ընդ որում՝ առաջարկել ենք 1 տոկոսի գանձումն սկսել 100 հազար աշխատավարձի շեմով»։ Կգնա պետությունը նման քայլի, այս պահին իրավաբանները չգիտեն, սակայն մեկ «բայց», բոլոր դեպքերում, կա. հավաքված հարկն ուղիղ տողով չի կարող ներառվել բյուջեի մեջ, սակայն կան «հարակից» տողեր, որոնցով կարելի է հասցեականացնել։ «Բոլոր դեպքերում, կարծում ենք, ճիշտ սոցիալական քայլ կլինի»,– ասաց առաջարկի հեղինակներից մեկը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով