Առաջադրվեց Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը

մուկուչյանԱԺ-ում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովը` ԿԸՀ նախագահի պաշտոնում, առաջադրել է  հանձնաժողովի գործող նախագահ` Տիգրան Մուկուչյանին:

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը իր խոսքում նշեց, որ 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներից հետո, ԿԸՀ նախագահին և հանձնաժողովի անդամներին ընտրում է ԱԺ-ն. «Ըստ կանոնակարգի թեկնածուներ կարող է առաջադրել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի 1/3-ը: Առաջադրվել են 7 թեկնածուներ, որոնից մեկը, որպես ԿԸՀ նախագահ: Որպես ԿԸՀ նախագահ մենք քննարկում ենք Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Պետք է նկատեմ, որ ներկայացված բոլոր թեկնածուները իրենց գործի գիտակն են և բանիմաց մասնագետներ: Եվ, որ ամենակարևորն է, պատկերացնում են իրենց պատասխանատվության չափը»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով