Home » ՄԱՄՈՒԼ » Առանց քրեական հեղինակությունների օգտագործման իշխանությունը չի վերարտադրվի

Առանց քրեական հեղինակությունների օգտագործման իշխանությունը չի վերարտադրվի

qxGm7Iradj0«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապաշտպաններն ու «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե հանրաքվեի օրը չեն հանդուրժելու թաղային հեղինակությունների, թաղի տղաների կուտակումները տեղամասերի առջեւ:

Իշխող Հանրապետական կուսակցությունը շտապել է նկատել, որ ճիշտ է, դրանք վատ երեւույթներ են, սակայն միայն իշխանությունը չի դիմում այդ գործիքի կիրառմանը: Ըստ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի՝ հնարավոր է հանրաքվեի օրը հենց «Ոչ»-ի ճակատից պրովոկատորներ լինեն, որոնք կփորձեն վերը նշված անձանց անվան տակ ստվերել գործընթացը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի հավատում ոստիկանապետի հայտարարությանը, քանի որ նախորդ բոլոր ընտրություններին ականատես է եղել, որ իշխանությունների հիմնական հենարանը հենց թաղային հեղինակություններն են:

Ըստ իրավապաշտպանի՝ թաղային հեղինակություններն իշխանությունների համար ընտրակեղծիքների դիմելու հիմնական մեխանիզմն են եւ հավատալ, որ իշխանությունը կհրաժարվի նրանից՝ հավասարազոր է հրաշքի:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը չգնա թաղային հեղինակությունների ռեսուրսների օգտագործմանը, ապա կկորցնի վերարտադրվելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 181 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy