Առանց մարդկանց համաձայնության հարկային բեռի ավելացումը բացառվում է. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելիներս, հարգելիներս, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ բոլորովին պարտադիր չէ, որ հայտարարագրված գումարը հարկվի»,- գրել է Միրզոյանը։

Այս թեմայով