Առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անիմաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Դեռևս ամիսներ առաջ, «Ծառուկյան» խմբակցությունը Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, ներկայացրել էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ ռեյտինգային ընտրակարգը բացառելու, պարզ համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծ, որը ինչ-ինչ պատճառներով չընդունվեց, բայց այս հարցը այս պահին էլ մեր խբակցության օրակարգում է»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, խոսելով ընտրական օրեսնգրքում կատարվելիք փոփոխությունների իրենց տեսլականից:

«Ծառուկյան» խմբակցությունը ընտրական օրնեսգրքում փոփոխություններ անելու մասով մի շարք հանդպումներ է ունենում` հասրակական կազմակերպությունների հետ և հիմնական քննարկումների թեման` բացառել կրկնաքվեարկությունը, ներդնելով տարբեր կանխարգելիչ մեխանիզմներ.

«Քննարկումների փուլում է նաև, քրեական օրենսգիրքը ուժեղացնելու մեխանիզմների ներդրումը, մասնավորապես` վարչական իրավախախտումների վերաբերյալ: Որոշ իրավախախտումների մասով , քննարկում ենք ` ավելի խստացված պատժաչափերի կիրառման հարցը »,-նշեց պատգամավոր Իսայանը:

Զրույցի վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահի դրությամբ խմբակցության համար ընդունելի է միայն մեկ տարբերակ` ընտրական օրենսգրքի փոփոխություն այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններ .«Առանց այդ փոփոխությունների, գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների` անիմաստ և անտրամաբանակն քայլ կլինի»,-եզրափակեց Շաքե Իսայանը:

 


Այս թեմայով