Առանձնատուն, բնակարան, հողամասեր և 34 միլիոն գումար. Գլխավոր դատախազի կարողությունը

D47D5544-3B1E-47B8-914A-6BFA234A10D8_cx0_cy11_cw0_w987_r1_s_r1Այսօր հայտնի դարձավ ՀՀ գլխավոր դատախազի ընտրության արդյունքները: Ըստ ԱԺ հաշվիչհանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի ներկայացրած տվյալների՝ 131 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Կողմ է քվեարկել 97, դեմ’ 3 պատգամավոր: Արդյունքում՝ Ազգային ժողովի կողմից ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Դավթյանը:

Politik.am-ը իր ընթերցողներին կփորձի ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազի ունեցվածքը, որը նա կուտակել է պաշտոնավարման ընթացքում:  Ըստ Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի 2016 թվականին նրա դրամական միջոցները կազմել են՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Նա նաև հայտարարգրել է մեկ առանձնատուն, մեկ բնակարան և երեք հողամաս: Նրա կնոջ դրամական միջոցները կազմել է 10 միլիոն դրամ:

 2013 թվականի տվյալներով նա 8 միլիոն դրամով գնել է VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի ավտոմեքենա:

Դիտվել է 955 անգամ
 


Այս թեմայով