Աջ ղեկով մեքենաների շահագործումը չի արգելվի. նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության լրատվական վարչության հեղինակած «Հրապարակում» հեռուստածրագրի ժամանակ անդրադարձել է աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքենաների շահագործման արգելքի թեմային:

«Վերջին օրերին, վերջին շաբաթներին շատ է քննարկվում այդ հարցը: Այդպիսի իրավական ակտեր ստորագրված չկան, որեւէ որոշում կայացված չկա, միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվի, ոչ մեկն իրեն վատ չի զգա այդ որոշումից»,- հայտարարել է նախարարը:

 


Այս թեմայով