Աջափնյակ վարչական շրջանից հսկայական գումար է անհետացել

աջափնյակ«Սանիթեք»-ի ներկայացուցիչները  զեկուցում են իրենց ղեկավարներին:

Politik.am:  ՓԱՍՏ: 2015 թվականի մայիսի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ  սկսեց  մատուցել  նաև մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:  Մինչ  կսկսվեր ծառայությունների մատուցումը,  Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմում նախապատրաստում են փաստաթղթերը, որպեսզի հանձնում ընդունում իրականացնեն: Նշենք, որ վարչական շրջանների աշխատակազմերում կան համապատասխան բաժիններ որոնք էլ իրականացնում են  աղբահանության վերահսկողությունն ու վճարների գանձումը:

Լիբանանական ընկերությունը, երբ սկսում է փաստաթղթերի ուսումնասիրությունը պարզվում է, որ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից  «անհետացել» է վճարների գանձման վերջին տարվա մատյանը:  Politik.am-ի տեղեկություններով՝ «Սանիթեք»-ի ներկայացուցիչները  այս մասին զեկուցում են իրենց ղեկավարներին և անցնում առաջ: Ուշագրավն այն է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն էլ է տղյակ այս խնդրից, ով էլ փորձել է կոծկել կատարվածը:  Նույն տեղեկատվության համաձայն՝ խնդրին տեղյակ է եղել նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով էլ Արտավազդ Սարգսյանի կնոջ հայրն է:

Նշենք, որ աղբահանության մեկ տարվա վարձը մի քանի 10-նյակ միլիոն դրամը գերազանցում է: Իսկ գրանցամատյանը հավաստում է գանձված գումարների ծավալի մասին, որը անհետացել է:

Politik.am-ն առաջիկայում նոր փաստեր կհրապարակի:

Դիտվել է 1,318 անգամ
 


Այս թեմայով