Ապօրինություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

klor-300x175Մեկ ժամ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի «Նուբարաշեն»ՔԿՀ, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք:

Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին:

Մեջբերեցի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն (այդ թվում այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք), ինձ ասացին, սակայն, որ չեն կարող նման հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել:

Պահանջեցի՝ ասածները հիմնավորել օրենքով կամ որեւէ այլ իրավական ակտով: Չկարողացան որեւէ հիմնավորում ներկայացնել: Առաջարկեցի համատեղ արձանագրություն կազմել: Հրաժարվեցին: Պետի տեղակալ ներկայացած անձին առաջարկեցի հեռախոսի ձայնագրիչի առաջ շարադրել եւ հիմնավորել դիրքորոշումը: Հրաժարվեց, եւ ըստ էության փախավ: Փորձեցի կապ հաստատել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, չհաջողվեց:

Այսուհանդերձ՝ տեղի ունեցածի կապակցությամբ շտապ պարզաբանում եմ ակնկալում Արդարադատության նախարարից, եւ տեղյակ պահում, որ այսօր, ժամը 22.00-ին կրկին այցելելու եմ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իմ լիազորությունների շրջանակներում: Արդարադատության նախարարից ակնկալում եմ, որ կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:

Հ.Գ. Ավելի վատ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել եմ Շանթ Հարությունյանին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Դիտվել է 142 անգամ
 


Այս թեմայով