Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ապօրինություն Երևանի կենտրոնում. քաղաքապետարանի արձագանքը

Ապօրինություն Երևանի կենտրոնում. քաղաքապետարանի արձագանքը

12803251_972883402790691_6591843811274747905_nՕպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարաններից մեկի տարածքում՝ Կարապի լճի հարևանությամբ ծառեր են հատվել: Այս մասին Politik.am-ը տեղեկացավ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Ինձ մեկը կբացատրի, թե Օպերայի շրջակայքում էս հաստաբուն ծառերն ինչու՞ են հատվում, ես հրաշալի հիշում եմ, որ անցյալ տարի այս ծառերը կանաչ էին ու առողջ, հիմա ինչու՞ են էսպես անխնա կտրել: Առանց այդ էլ քաղաքի կենտրոնում օդ չկա շնչելու, էն ծառատյացության դրսևորում հյուսիսային պողոտան էլ կառուցեցին, ընդհանրապես անապատ են դարձրել, իսկ ի՞նչ եք շնչելու, այ բարբարոսներ»,- գրել է Զառա Հովհաննիսյանը:

Այս առումով Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է.«Տեղեկացնում ենք, որ Օպերայի շենքի հարակից տարածքում այսօր իրականացված ապօրինի ծառահատումների ահազանգի հետքերով տվյալ տարածք են այցելել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ: Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչությանն ու Երևան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք և հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության»,-նշվում է հայտարարության մեջ:

Դիտվել է 60 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy