Սա ապօրինի, լեգիտիմություն չունեցող կրկես է. Վահագն Ավագյանը` «Սասնա Ծռեր»-ի դատավարության մասին

Politik.am-ի հետ զրույցում «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը, գնահատելով իրենց անդամների դեմ ընթացող դատավարուիթյունն, ասաց, որ այն իրենց համար ապօրինի, լեգիտիմություն չունեցող կրկես է.

«Նախաքննություն իրականացնող մարմինը նույն մարմին է, որը «Մարտի 1»-ի գործով բազմաթիվ իրեղեն ապացույցներ է կեղծել, և այդ հարցի շուրջ հիմա քննություն է կատարվում: Այսինքն` զուգահեռաբար երկու պրոցես է տեղի ունենում, որոնցից մեկի ընթացում մեղադրանք է առաջադրվում մի նախաքննական մարմնի, որը զբաղվել է ապացույցներ կեղծելով, մյուսում` այդ նույն մարմնի հավաքագրած փաստերի հիման վրա դատաքննություն է կատարվում, որտեղ մեղադրվում են այլ անձիք»:

Վահագն Ավագյանի խոսքով`  «Սասնա ծռեր»-ի մասնակցությունը այդ կրկեսին պայմանավորված էր նրանով, որ նոր իշխանությանը ժամանակ էր տրվում չխանագարելու նախկին ռեժիմի դեմ պայքարած և ապստամբած անձանց արդարացնելու և ազատելու իրենց միջոցները ձեռնարկել.

«Փորձ արվեց դա իրականացնել համաներմանբ, թեև ցանկացած հասարակության համար ապտակ է, որ իր պայքարող  քաղաքացիները պետք է համաներմամբ ազատվեն»:

Հարցին, թե ինչ մեկնաբանություն կտա այն բանին, որ համաներումը կկիրառվի տուժողների հարազատների համաձայնության դեպքում, Վահագն Ավագյանն ասաց, որ համաներումը մեկ այլ հակասահմանդրական օրենք է, նման պրակտիկա չկա, որ  համաներման պրոցեսում հաշվի առնվի տոժողների կարծիքը:

 Ավագյանը նշեց` նույն դատական շենքի տարբեր  սրահներում  տեղի են ունենում երկու  դատաքննություններ: Մեկում քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին մեղադարում են սահամանադրական կարգը տապալելու մեջ, մյուսում` «Սասնա ծռերին» մեղադրանք է առաջադրված զինված գործողության մասնակցելու համար, որի պահանջը եղել է սահմանադրական կարգը տապալած ղեկավարության հրաժարակը.

«Հայտվել ենք անհեթեթ իրավիճակում , երբ միաժամանկ դատաքննում են սահմանադրական կարգը տապալողին և այն կարգը վերականգնելու փորձ անողներին: Այսպիսի բան  միայն իրավունքից շատ հեռու մարդկանց մտքում կարող էր անցնել»:

 

Այս թեմայով