Ապրիլյան դեպքերը կրկնելու պարագայում Ադրբեջանը կստանա շատ խիստ պատասխան. Նալբանդյան

Եթե Ադրբեջանը փորձի կրկնել ապրիլյան դեպքերը, ապա կստանա շատ խիստ պատասխան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում պատասխանելով ներկաների հարցերին՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- նշեց նա:

Ադրբեջանի կողմից զենքի գնման վերաբերյալ հարցին ՀՀ արտգործնախարարը պատասխանեց, որ նրանք գումար ունեն, գնում են:

«Այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրենց միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը գումար ունի»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ մեր զինվորները ոչ թե կռվում են ոստիկանական ատրճանակով, այլ ունեն ժամանակակից զենք ու զինամթերք:

«Մենք չունենք այդ նավթի, գազի էժան ձևով ստացած գումարները, միլիարդները, իսկ գիտեք Ադրբեջանի բյուջեն ինչ թվերի է: Մենք մեր հնարավորությունների սահմանում ձեռք ենք բերում զինամթերք, որ պահենք բալանսը, և դա է պատճառը որ մեծ պատերազմ մինչ այսօր չկա»,-շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ մոտակա օրերս բարձր մակարդակի այցելություններ են ունենալու:

«Մենք շատ ինտենսիվ կապեր ունենք Իրանի հետ»,-ընդգծեց նա:

 


Այս թեմայով