Ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը. Անդրիաս Ղուկասյան

անդրիասՔաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մի խումբ զինված խմբավորման գործողություններին՝ նշելով, որ իր համար անակնկալ էր այսօր վաղ առավոտից սկսված իրադարձությունները: 

Քաղաքագետը նշում է, թե ակնհայտ է, որ «ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը»:

«Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով: Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտվել է 1,491 անգամ
 


Այս թեմայով