ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքները 2019 թվականին կանցկացվեն Հայաստանում

ԱՊՀ-ի հաջորդ հակաահաբեկչական վարժանքները պլանավորվում է անցկացնել Հայաստանում: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը:

«Հաջորդ վարժանքները պլանավորվում է անցկացնել Հայաստանում»,-ասել է Նովիկովը Ղրղզստանում «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ վարժանքների փակման արարողությանը:

ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատկան մարմինների «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական վարժանքները ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո անցկացվել են 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրին համապատասխան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Այս թեմայով