Ապաքաղաքական կերպարների զինանոցը՝ «Ծառուկյան» դաշինքի դեմ կամ մի հարցազրույցի պատմություն

Խորհրդարանական ընտրություններին հաջորդող օրերին կարծես թիվ մեկ քննարկման թեման այն է, թե ԱԺ անցած քաղաքական որ ուժն ինչ տեղ ու դիրք կունենա խպորհրդարանում։ Ու առաջին հերթին բոլոր սլաքները, խոսակցություններն ու կանխակալ գուշակությունները պտտվում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ։ Թե այս օրերին ինչ ֆանտաստիկ մեկնաբանությունների ականատես եղանք, ավելորդ ենք համարում նշել, քանի որ հիմնականում հնչեցին ուղղորդված մեկնաբանությունների, «Ճ» մակարդակի մասնագետների կարծիքներ, որոնք ժամանակի ընթացքում հերքվեցին ու դեռ կհերքվեն։ Ու կարծես թե այդ հերքվող լուրերի ֆոնին կրքերը մի փոքր հանդարտվեցին, բայց արի ու տես, որ դատարկ դհոլների պակաս այնուամենայնիվ չկա մեզանում։


Աբսուրդային մեկնաբանությունների շարանը երեկ համալրվեց նախկին Գերագույն մարմնի պատգամավոր, մշտապես կուսակցությունների մեջ չկողմնորոշվող, բայց միշտապես որևէ մեկին անդամակցող Ազատ Արշակյանը։ Ահա մի հարցազրույցի պատմություն։ Նա ևս իր «հեղինակավոր» կարծիքն հայտնեց ԱԺ- ապագայի և իհարկե «Ծառուկյան» դաշինքի։ Հետաքրքրական է, որ Արշակյանը լրագրողի հարցին պատասխանում է շատ չկողմնորաշված կերպով ու ստեղծվում է տպավորություն, թե նա դեռ չէր հասցրել գտնել պատճառաբանություն գտնել այն պատասխանի համար, թե ինչու ինքը չի համարում «Ծառուկյան» դաշինքը քաղաքական։ Առաջին դասարանում ստել ջանող երեխայի կեցվածքով, բայց տարրիների խորամանկ աղվեսի ճարպկությամբ նա գտնավ պատասխան, այն է, թե այս դաշինքը կխորացնի ճգնաժամը։ Երբ լրագրողղն անգամ չկարողացավ ընկալել Արշակյանի ասածը և հարցրեց, թե այսինքն, ինչպե՞ս, Արշակյանը պատասխանեց․ «Նու, մոնոպոլիաները, տնտեսական մրցակցության բացակայությունը, փոքր և միջին բիզնեցի օտարումը, կյանքից դուրս մեղելը, և իհարկե քաղաքական ճորտացումը վասալացումը․․․»։ Ինչ էր պատասխանը․․․անհոդաբաշխ խոսք ու բառերի շարաը, ոչինչ ավելին․․․


Միթե կարելի է նման աբսուրդային հիմնավորում տալ նոր ձևավործած քաղաքական ուժի ոչ քաղաքական լինելու մասին հարցին։ Միթե կարելի է տնտեսական ճգնաժամի խորացման մեջ մեղադրել մի քաղաքական ուժի, որի նախպընտրական ծրագրային դրույթների առյուծի բաժինը ուղղված էր տնտեսական բարեփոխումների կողմը, ուղղված էր տնտեսություն զարգացնեոլւ, ՓՄՁ-ների ն ոտքի կանգնեցնելու, հարկերից ժամանայավորապես ազատելու և Միթե կարելի է լուրջ ընդունել Արշակյանին, որի տեղը, դերն ու խոսքերը այլևս ժամանակավրեպ են այս իրականության մեջ, քաղաքական այս սֆերայում։ Միայն այս մեկ հարցազրույցը գալիս է փաստելու, որ հետընտրական զարգացումների և քաղաքական ուժերի բաշխման հարցում ազատարշակյանների նման ապաքաղաքական կերպարների լավագույն խտացումները որքան անհիմն են դարձել և իրենց ծախու գործը՝ ուղղված «Ծառուկյան» դաշինքի դեմ արդեն չեն կարողանում իրացնել։


Հ․Գ․ Միթե նման դեմքերը չեն պատճառը այն բանի, որ օդում խոսելով ոչ միայն խաղում են ժողովրդի հավատի հետ, այլև ճգնաժամային դարձնում քաղաքական մտքի ներկան ու ապագան։

Մովսես Վարդանյան

Դիտվել է 178 անգամ
 


Այս թեմայով