Աչք ունեցողն ոստիկանության փոփոխություններն անպայման կտեսնի. Հերմինե Նաղդալյան

up-1ՀՀ իշխանությունները, ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը երկրում հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ գրագետ աշխատանք են ցուցաբերել: Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Շատ կարեւոր էր, որ մեր երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ այս իրավիճակում ցուցաբերեցին խոհեմություն, սառնասրտություն, հավասարակշռություն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:  Մեր ոստիկանության շատ գրագետ աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության գրագետ աշխատանքը մեր բոլորի աչքի առաջ են եւ աչք ունեցողն այդ փոփոխություններն անպայման կտեսնի: Տարիների ընթացքում ոստիկանների գործողությունների մեջ շատ դրական փոփոխություններ են եղել եւ դրա շնորհիվ այսօր մենք կարողացանք այսպիսի հանգուցալուծում ունենալ:  Այսօր մտել ենք այլ փուլ՝ իրավական աշխատանքների, գնահատականների փուլ: Իրավապահ մարմինները կտան դրանց գնահատականը, կգա նաեւ փուլ, երբ կլինեն քաղաքական գնահատականներ»,- ոստիկաններին գովել է Նաղդալյանը։

Հ.Գ. Հետաքրքիր է տիկին Նաղդալյանը կկարողանա այս բառերն ասել ոստիկանության գործողությունների արդյունքում աչքը կորցրած տղայի մոտ:

 

Դիտվել է 363 անգամ
 


Այս թեմայով