Աչք հանողը

Shushan-Petrosyan-Culture.AM_Շուշան Պետրոսյանի բառերից հետո, հայտնվեցին մարդիկ, որ փորձում են իրենց վրա վերցնել նրա պաշտպանությունն ու արդարացումը, իրականում ընդհանրացնելով Գայանե Շահինյանի գրածը և թիրախ դարձնելով չհամակերպվող և ըմբոստ քաղաքացու կերպարը ընդհանրապես։ Պատճառը թողնում եմ մտածելու համար։
Նրանց «անհերքելի» փաստարկը հիմնականում այն էր, որ Գայանեն ասել է «նողկում եմ այս ազգից», հետևաբար թուրք է, թուրք ուրախացնող, ինչո՞ւ դրանից չեք խոսում և հետևաբար լավ է արել Շուշանը, աչքն էլ հանել է (աչք հանելով)։
Նախ նման պնդումը ցույց է տալիս, որ կա միտում կառչել մի բառից, որպեսզի մնացած ասածները զրոյացնել։ Ի դեպ, չնայած, որ ժողովրդի մեջ շատ են ասում «էս ի՞նչ ազգ ա», «մենակ հայերը…» և այլն, նա հետո գրել էր, որ իր այդ արտահայտությունն է միայն համարում սխալ և ներողություն է խնդրում, ի տարբերություն աչք հանողի։
Իսկ ի՞նչ էր արել Գայանեն։ Ուղղակի համարձակվել էր առանց պաթոսի խոսել իրականության մասին ու նրա ասածների մեջ կար իրական ցավ ու մտահոգություն, ոչ թե իր այդ վրդովմունքի պատճառ հանդիսացած Սեյրան Օհանյանի անհեթեթ բառերի՝ «Մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի», ինչն ուղղակի ցինիկ ծաղր է մահացած երիտասարդի ու նրա ծնողների նկատմամբ։
Ի տարբերություն դրան, Շուշանի հայտնի ցիտատի բովանդակությունը միայն պաթոսն էր (մեծատառերով ընդգծված), առանց իրական բովանդակության, թերևս միակ բանը, որ պաթոս չէր, աչք հանելն էր։ Իսկ պնդումը թե դա սպառնալիք չէր, դաստիարակչական արտահայտություն էր արդեն անհեթեթություն է, Շմայսն էլ չէր բռնաբարելու, ավելին, Շուշանի աչք հանելն ավելի պատկերացնելի է, քան Շմայսի բռնաբարելը, և վերջապես ո՞վ է ասել, որ ժողովուրդը դաստիարակի կարիք ունի, այն էլ այդպիսի, ու ինքն էլ ժողովրդի հայրն է։
Չարժե նույնիսկ դրան գումարել, որ աչք հանողը պատգամավոր է հանդիսանում ֆորմալ առումով։
Ավելացնենք, որ մեր աչք հանողը առիթ չի բաց թողնում խոսել մարդկանց մեջ կուտակված չարությունից, բայց միայն այլոց կողմից իշխանության, նաև իր նկատմամբ, ինչը հիմնականում արդարացի արձագանք է հանցագործություններին ու ցինիզմին, իսկ իրենց կողմից չարությունը կարծես դաստիարակչական, անհրաժեշտ, բայց միաժամանակ գոյություն չունեցող մի բան է։

Այս պատմության մեջ բանականությունը հաղթեց դատարկ պաթոսին։

Գրում է Կարեն Հարությույանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 173 անգամ
 


Այս թեմայով