Աշտարակ քաղաքում իրենց տանը ամուսինների դիեր են հայտնաբերվել

diak1Այսօր փետրվարի 1-ին Արագածոտնի մարզի Աշտարակքաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տան հասցեում մահացած կնոջ և տղամարդու դի է հայտնաբերվել:

Ոստիկանները մեկնելով ահազանգի հետքերով հիշյալ հասցեում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը:

«Գործը վարում է ՀՀ քննչական կոմիտեն, քննությունը շարունակվում է»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ոստիկանությունից՝ նշելով, որ նախնական տեղեկություններով դիակների վրա բռնության հետքեր չկան:

 


Այս թեմայով