Աշտարակում՝ դիտահորի մեջ հայտանաբերվել է մարդու չձևավորված պտուղ

Ոստիկանության Աշտարակի բաժին այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։

Ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։ Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

Այս թեմայով