Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Աշոտ Պետրոսյան«Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, «Ազատության»-ը փոխանցել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հրազենային վիրավորումով «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Պետրոսյանը հինգ օր շարունակ հրաժարվում էր սննդից և դեղորայքից՝ խնդրելով, որ իրեն այցելեն կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը։

«Երեկ նրան է այցելել Տիգրան Մանսուրյանը, ինչից հետո «Սասա ծռեր»-ի անդամը դադարեցրել է հացադուլը», – փոխանցեց պաշտպանն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Դիտվել է 51 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy