Աշոտ Կարապետյանը ոստիկաններից պահանջել է քաղաքացիների հետ շփվելիս լինել բարեկիրթ

68194Այսօր  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել է գնդի ծառայողների կողմից 2015 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:

«Պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանում գնդի ծառայողների կատարած աշխատանքների արդյունքները` անդրադարձավ նաև ծառայության ընթացքում տեղ գտած թերություններին ու բացթողումներին և իրավիճակը բարելավելու ուղիներ մատնանշեց:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը ՊՊԾ գնդի ծառայողների կողմից 2015 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` կարևորեց անձնակազմի հետ անցկացվող մասնագիտական պարապմունքները, պահանջեց ուշադրության կենտրոնում պահել ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման գործընթացը»,-նշվում է հաղորդագրությունում:

Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով հանրության շրջանում ոստիկանի նկատմամբ վստահության ամրապնդման հարցին` Աշոտ Կարապետյանը հասարակական վայրերում ծառայություն իրականացնելու ընթացքում կարևորել է ՊՊԾ գնդի ծառայողների դերն ու պահանջել քաղաքացիների հետ շփվելիս լինել բարեկիրթ և քաղաքավարի:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2015 թվականի ինն ամիսների արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած ծառայողներին ներկայացրեց խրախուսանքների, ինչպես և համակարգիչներ նվիրեց պարեկապահակետային ծառայության գնդին»,-ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով