Home » Real Politik » Աշոտ Աղաբաբյանից երես է թեքել, անգամ սեփական փեսան

Աշոտ Աղաբաբյանից երես է թեքել, անգամ սեփական փեսան

աշոտ աղաբաբյանՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջին շրջանում դարձել է արդարության համար պայքարի ազատամարտիկ, անգամ էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ երբեմն հայտնվում էր այնտեղ և ակտիվիստներին աջակցող ինտերվյուներ էր տալիս: Սա այն պատգամավորն է, ով ոչ վաղ անցյալում Դեմ եմ-ի ակտիվիստների հակաիշխանական վանկարկումներին պատասախանեց. «Արա, դուք պիդեռներ եք»:
Սա այն հայտնի Բուռնաշն է, ում պատկանում է անարդարությունների դեմ պայքարող երիտասարդներին ուղղված Ձեզ բերել էշի պես ստեղ կանգնացրել են արտահայտությունը:
Հիմա, երբ նրանից երես են թեքել ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ անգամ հարազատ փեսան՝ Գալուստ Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը դարձել է անարդարության զոհ, պայքարի ազատամարտիկ, քաղաքացիական ակտիվիստ: Սեփական փնթի բիզնեսի ձախողումը Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու հարկային մարմինների վրա բարդող այս մարդը այնպիսի ելույթներ է ունենում, որ չես հավատում, որ իրեն է պատկանում պիդեռների ու էշի տեղ դնելու հայտնի արտահայտությունները: Եթե հաշվարկը ժողովրդի կարճ հիշողությունն է, ապա հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանի ռեինկարնացիայի փորձերը առ այսօր տապալվել են:

Գրում է Լիլիթ Ասատրյանը իր   ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 400 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy