Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Աշոտ Աղաբաբյանը փոշմանել է

Աշոտ Աղաբաբյանը փոշմանել է

  Untitled-53
Ամիսներ առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը կտրուկ բարձրացրեց մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառի առևտրականներից գանձվող գումարների չափը: Մեկ ամսվա համար պահանջելով 300 հազար դրամ վճար( 1 տաղավարի գինը): Պատգամավորը հայտարարել էր, որ արդեն իսկ իր բիզնեսը վնասներ է կրում և նախկին գնին վերադառնալն անհնար է: Այս ամենից հետո վաճառականները չհարմարվեցին և հեռացան մարզադաշտի տարածքից և նրանց մեծ մասն այսօր իր գործունեությունն իրականացնում է Առինջ գյուղում գտնվող՝ գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրված տարածքում, որի համար իրենք 3 տարի տարածքի վճար չեն վճարում: Հիամ, երբ արդեն մի քանի վաճառականներ են մնացել «Հրազդան» մարզադաշտի տարածքում, Աշոտ Աղաբաբյանն ամսական գանձում է 80 000 դրամ: Մեզ հասած տեղեկության համաձայն՝ Աղաբաբյանը ստացված գումարով փորձում է իր աշխատակիցներին աշխատավարձ վճարել: Փաստորեն, պատգամավորը ժողովրդական լեզվով ասած, փոշմանել է և փորձում է առևտրականներին ամեն գնով հետ վերադարձնել «Հրազդան» մարզադաշտի տարածք, սակայն այս մի քանի ամսիների ցուցանիշը ապացուցում է, որ ՀՀԿ-ական պատգամավորի խոստումներին քչերն են հավատում:

Դիտվել է 297 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy