Աշոտ Աղաբաբյանը շարունակում է ֆինանսական ծանր վիճակում մնալ

աշոտ աղաբաբյան«Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում հաղթահարել իրեն պատուհասած ֆինանսական ծանր վիճակը:

Երեկ տեղեկացանք, որ պատգամավորը վաճառում է իրեն պատկանող «Շիրակ» մարկետը:Աղաբաբյանը մեր հարցից զարմացավ. «Իսկ դո՞ւք որտեղի՞ց իմացաք,-հետո մի քիչ անվստահ հակադարձեց:-Չէ, չեմ պատրաստվում, ես ընդամենը ստադիոնի հետ կապված խնդիրներ ունեմ և երևի թե 80 տոկոսը վաճառքի հանեմ… պետք է վաճառեմ, որ գոնե կարողանամ ինչ-որ բան փրկեմ»:

Հիշեցնենք, որ «Հրազդանի» սնանկացման գործընթացը դեռ ավարտին չի հասել: Ի դեպ, ըստ լուրերի, Աղաբաբյանն այնքան է ազդվել ֆինանսական գահավիժումից, որ սկսել է ավելի սիրել «Հրազդանը». ասում են՝ նա հիմա ավելի շատ է գիշերում այնտեղ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով