Աշոտ Աղաբաբյանը գտել է 15 մլն դոլար.փնտրվում է գումարի իրական տերը

burnash-MHM83986-copy-640x344Այս դեպքում պետք է նաև փնտրել այդ գումարների իրական տերերին:

Երեկ «Ազատություն» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Բուռնաշ» մականունով: Աղաբաբյանը խոսելով իր կուսակցական գործընկերների մասին` մասնավորապես Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասին հարց է հնչեցնում, թե որտեղից նրան այդքան հարստություն, որը հավավքել է վերջին 10 տարիների ընթացքում: Առաջին հայացքից տեղին է պատգամավորի հարցը, քանի որ շատերին է հայտնի, թե Գագիկ Խաչատրյանը և նրա ընտանիքը ում հաշվին են հարստություն դիզել, սակայն մնում է մեկ բայց: Նույն հաղորդման ընթացքում պատգամավորն ասում է, որ «Հրազդան» մարզադաշտի բնականոն գործունեությունը կազմակերպելու համար ինքը ներդրել է 15 մլն դոլար: Այստեղ է, որ պատգամավորը նաև ինքն իրեն պետք է հարց տա, թե որտեղից իրեն 15 մլն դոլար, մեկ հեռուստաընկերություն, ժամանցի ակումբ, գեղեցկության սրահ, «Դիլիջան» ջրերի գործարանը: Հասկանալի է չէ, որ պատգամավորի չոր աշխատավարձով նա չէր կարող նման հարստություն դիզել: Ինչ ճանապարհով է նա հավաքել այդքան գումար:Պատգամավորը թող անկեղծ լինի և գուցե պարզվի, որ 15 մլն դոլարը գտել է: Այս դեպքում պետք է նաև փնտրել այդ գումարների իրական տերերին:

Անի Ասլյան

Դիտվել է 277 անգամ
 


Այս թեմայով