Աշոտ Աղաբաբյանը գնդակահարել է 8 մարդու և անպատիժ մնացել

ԱշոտԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը խոսում է անօրինականությունից և իր բիզնեսի դեմ իրականացվող քայլերից: Վերջին շրջանում սույն գործիչը իրեն ներկայացնում է, որպես օրինականության ջատագով: ՀՀԿ-ական պատգամավորը անգամ իր աջակցությունը հայտնեց Բաղրամյան փողոցի պայքարող երիտասարդներին՝ հայտնվելով Բաղրամյանում և քննադատելով իշխանություններին, որի մասն է կազմում նաև ինքը:
Հետաքրքիր է, թե ինչպես է օրինականության մասին խոսում մի մարդ, ով տարիներ շարունակ գործել է անօրինականության դաշտում, իսկ ընտրությունների ժամանակ լավագույնս իրեն դրսևորել է, որպես խուլիգան: A1plus.am-ը իր «Օրացույց» շարքի ընթացքում անդրադարձել է նաև Աշոտ Աղաբաբյանի գործունեությանը և ներկայացրել Աջափնյակի թաղապետի ընտրությունների ընթացքը: Պարզվում է օրինականության առաջամարտիկ Աղաբաբյան Աշոտը հանուն թաղապետ ընտրվելու գնդակահարել է 8 մարդ և ի դեպ անպատիժ մնացել: Այանպես որ լավ կլինի սկզբում պարոն Աղաբաբյանը պատասխան տա իր հանցագործությունների համար:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 2,156 անգամ
 


Այս թեմայով