Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Աշոտյանը հինգ բնակարան է գնել` Հյուսիսային պողոտայում. շուրջ 1.5 միլիոն դոլար արժողությամբ

Աշոտյանը հինգ բնակարան է գնել` Հյուսիսային պողոտայում. շուրջ 1.5 միլիոն դոլար արժողությամբ

Yerevan_Northern_2010ՀՀԿ-ն ունի մի շարք գործիչներ, որոնք ըստ կուսակցության վերնախավի կուսակցության դեմքն են և քիչ պախարակված ու չկոռումպացված: Նման գործիչների թվին է դասվում նաև ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Նա կրթված է, երիտասարդ և առերևույթ չունի նաև դիզած հարստություն, սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես:

Politik.am աղբյուրները տեղեկացնում են, որ նախարար դառնալուց հետո Արմեն Աշոտյանը 5 բնակարան (մի ամբողջ հարկ) է գնել Հյուսիսային պողոտայում: Արմեն Աշոտյանի բնակարանները գտնվում են Հյուսիսային պողոտայի վրա գտնվող «Արարատ» բանկի մասնաճյուղի հարևանությամբ: Մեր աղբյուրները չեն նշում, թե ինչ միջոցներով է նա գնել այդ բնակարանները, սակայն մեկ բան հստակ է` դրանք գնվել են նրա նախարար դառնալուց հետո:

Ի դեպ ըստ մասնագետների հաշվարկները Հյուսիսային պողոտայում հինգ բնակարան գնելու համար նվազագույնը անհրաժեշտ է 1.5 միլիոն դոլար:

Դիտվել է 2,944 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy