Home » ՄԱՄՈՒԼ » Աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն

Աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն

մուկուչյան«Մեր տեղեկություններով աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Նոր Սահմանադրության պահանջով պետք Է մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը կազմավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

 ԿԸՀ նախագահն ու անդամները պետք Է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով։ Մեր տեղեկություններով, իշխանություններն այս անգամ չեն ցանկանում առաջադրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։ Իշխանությունները ցանկանում են համակարգային փոփոխությունները զուգորդել նաև կադրային փոփոխություններով, որպեսզի այդպիսով հանրության մեջ գոնե դրական սպասումներ առաջացնեն։ Հիշեցնենք, Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նախագահ Է դարձել 2011թ. և այս ընթացքում մեկական խորհրդարանական, նախագահական, Երևանի քաղաքապետի և բազում ՏԻՄ ընտրություններ Է անցկացրել»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 109 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy