Աշնանային «թեժ» հարսանիքների սեզոնը եզրափակվեց

հարսանիք«Աշնանային «թեժ» հարսանիքների սեզոնը կարծես եզրափակվեց շաբաթ օրը Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի որդու՝ Վահեի հարսանիքով, որն ամուսնացավ հոր ուսանողական ընկերոջ դստեր՝ Լիլիթի հետ։ Պսակադրությունը կայացավ Սուրբ Զորավոր եկեղեցում, խնջույքը՝ Եգանյանի եղբորը պատկանող «Օջախ» ռեստորանում։ Հարսի հայրը Ռուսաստանում զբաղվում է բիզնեսով, քավորն էլ մյուս ուսանողական ընկերն է՝ Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը։

Թեև Սերժ Սարգսյանը ներկա չի եղել հարսանիքին, սակայն առաջին տիկինը ներկա է եղել։ Ներկա է եղել նաև նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այրին։ Հարսանիքին չի մասնակցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Երկրի առաջին դեմքերի բացակայությունը լրացրել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, որը սրտանց ուրախացել է և նույնիսկ առաջին տիկնոջը պարի հրավիրել։ Ներկաները պատմում են, որ շատ ճոխ, մեծ հարսանիք էր, Եգանյանը հրավիրել էր հեռու-մոտիկ ընկերներին, ծանոթներին ու «կիսածանոթներին»՝ էլիտար հարսանիքների մշտական «սաստավին»՝ անկախ նրանից, թե ում հետ ինչքան է մտերիմ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով