Աշխարհում ամենաթանկ բանանը Հայաստանում է. ԴԱՀԿ պետի և պատգամավորի համագործակցության արդյունքը

բանանԵրևանում բանանը կրկնակի թանկ է:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Ռուսական «Պիտյորոչկա» առևտրային ցանցի մոսկովյան սուպերմարկետներից մեկում մեկ կիլոգրամ բանանի մեծածախ գինը կազմում 146 ռուբլի 95 կոպեկ: «Երևան սիթի» սուպերմարկետում («Փակ շուկա») մեկ կիլոգրամ բանանը արժե 850 դրամ: Հաշվի առնելով, որ երեկ
ռուսական ռուբլու փոխարժեքը 8 դրամ 44 լումա էր, ստացվում է, որ մեկ կիլոգրամ բանանը աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում՝ Մոսկվայում արժե 397 դրամ, Երևանում՝ 850 դրամ։ Այսինքն Հայաստանում բանանը երկու անգամ թանկ է։

Ընդ որում՝ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է ԵՏՄ–ին և Ռուսաստանի հետ մաքսային սահման այլևս չունի։ Յուրաքանչյուր ոք, տեսականորեն, կարող է Ռոսաստանում մաքսազերծված բանանը ներկրողից գնել, լցնել բեռնատարը ու հասցնել Հայաստան: Այդ դեպքում մեր խանութներում մեկ կիլոգրամ բանանը չէր կարող 400-450 դրամից թանկ լինել: Բայց Երևանում բանանը կրկնակի թանկ է: Սա տվյալ ապրանքի ներկրման ոլորտում տարիներ շարունակ գործող բացարձակ մոնոպոլիայի հետևանքն է:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1,838 անգամ
 


Այս թեմայով