Աշխարհի տարբեր երկրների եզդիների արձագանքը Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչությանը

скачанные файлы (1)Արդեն մի քանի օր է Ադրբեջանը շարունակում է հրետակոծել սահմանամերձ հայկական գյուղերը,զինվորական հենակետերը: Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հետևանքով կորուստներ են տվել թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը: Աշխարհի տարբեր երկրների եզդիական համայնքները իրենց անհանգստությունն են հայտնում Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Փարիզի եզդիների միավորումը իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում Ադրբեջանի ահաբեկչական պահվածքը. «Քաղաքակիրթ աշխարհը պետք է ի վերջո բացի իր աչքերը և կանգնեցնի այսպիսի հրեշավոր գործողությունները: Մեր հայաստանցի ազգականներից ցավով տեղեկացանք, որ հայկական կողմը ունի կորուստներ, скачанные файлы (1)որոնց թվում կան նաև կանայք: Ցավում ենք մեր քույրերի և եղբայրների համար: Հայաստանը և հայ ժողովուրդը մեր բարեկամներն են և մենք կոչ են անում աշխարհի բոլոր եզդիներին Հայաստանի նկատմամբ լինել նույնքան ուշադիր, որքան ուշադիր են Շանգալի նկատմամբ: Դատապարտելով Ադրբեջանի պահվածքը, այդ երկրին կոչ ենք անում Հայաստանի և հայ ժողովրդի հետ չխոսել ուժի լեզվով: Գուցե դուք ունեք շատ զինատեսակներ, սակայն հայերը ունեն շատ ու շատ բարեկամներ այս աշխարհում, որը և անիմաստ է դարձնում ամենահզոր զենքն անգամ»,-ասվում է Փարիզի եզդիների միավորման հայտարարության մեջ՝ ավելացնելով, որ իրենք նմանություն են տեսնում Ադրբեջանի և Իրաքի եզդիների նկատմամբ ցեղասապնություն իրականացնող Իսլամական պետության միջև: (Հայտարարությունը մեզ է ուղարկվել կազմակերպության ղեկավար Farhan Dogan-ը fransayazid@gmail.com էլ փոստով):

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին է անդրադարձել նաև Իրաքից եզդի երիտասարդ Ֆադլ Բշարը. «Արդեն մի քանի օր է Ադրբեջան պետությունը հարձակումներ է իրականացնում հայաստանի նկատմամբ: Այս երկու օրերի ընթացքում սպանվել են ՀՀ 7 քաղաքացիներ, որոնցից 3 կանայք են: Ամբողջ աշխարհի եզդիները պետք է միանան և ձայն բարձրացնեն այս բարբարոսության դեմ: Ադրբեջանը առաջնորդվում է ԻԼԻՊ-ի գաղափարախոսությամբ և այսօր անմեղ մարդիկ են զոհվում: Եզդիները որպես հայ ժողովրդի բարեկամներ չպետք է անտարբեր մնան այս հարցի վարեբարեյալ և կանգնեն հայ ժողովրդի և հայկական պետականության կողքին»,-գրում է Իրաքցի եզդի երիտասարդը:

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին անդրադարձել է նաև ՌԴ քաղաքացի եզդի գրող Եկատերինա Ամեյանը.«Մինչ ամբողջ աշխարհի11990579_1629838093923099_2164645982225074311_n ուշադրությունը սևեռված է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների ու Եվրոպա մեկնող փախստականների հոծ զանգվածների խնդրի վրա, մեզանից ոչ հեռու տեղի է ունենում մեկ այլ ողբերգական իրադարձություն: Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի հրթիռակոծման հետևանքով հայկական կողմը տվել է 7 զոհ, որից 3 կանայք են: Եթե զոհվում են խաղաղ բնակիչներ, ապա դա արդեն իսկ տեղային պատերազմ չէ:  Հետաքրքիր է միջազգային հանրությունը պատրաստվում է արձագանքել Արդբեջանի ոչ իրավաչափ գործողություններին: Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը ոչ միայն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին, այլ նաև Ռուսաստանում բնակվող եզդիներին: Ռուսաստանի եզդիների մեծ մասը ծննունդով Հայաստանից  է և ամեն մեկս Հայաստանում ունենք ազգականներ, մեզ և հայերին իրար կապում են եղբայրական հարաբերությունրը: Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին և կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի պահվածքը: Հայաստանը իմ հայրենիքն է, որտեղ իմ ազգը կարող է հանգիստ ապրել, արարել և պահպանել իր մշակույթը: Թող եղբայրական հայ ժողովուրդը իմանա, որը Ռուսաստանի եզդիները ամբողջ հոգով իրենց հետ են, մենք մշտապես միաիսն կկանգնենք ոչբարեացկամների առաջ՝ մեկ պատի նման»,-գրում է ՌԴ քաղաքացի, գրող, հրապարակախոս Եկատերինա Ամեյանը:

«Սինջար» լրատվական կենտրոն

 


Այս թեմայով