Աշխարհի ամենահարուստ քաղաքական գործիչները

pizap.com13853096209561Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ քաղաքական գործիչների ցուցակը, որի համաձայն քաղաքական գործիչներից ամենատպավորիչ  կարողության տեր է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

Բլումբերգը հիմնադրել եւ ղեկավարում է Bloomberg տեղեկավական գործակալությունը: Քաղաքականության մեջ է 1990-ական  թ-երից, 2001 թ-ին դարձել է  Նյու  Յորքի քաղաքապետ (առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից): Քաղաքապետի պատոնում նա ստանում է 1 դոլար աշխատավարձ եւ ապրում է բացառապես  սեփական բիզնեսի շահույթի հաշվին:

Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը, ով վերջերս առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար: Նորաստեղծ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ,  ներդրումային  «ՕՆԵԿՍԻՄ խումբ»  մասնավոր հիմնադրամի ղեկավար Պրոխորովը քաղաքականություն է եկել 2011 թ-ի կեսերին, հաղորդում է NEWSru.com-ը:

Ցուցակի երրորդ տեղում  է գտնվում Վրաստանի այժմյան վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով  իր ունեցվածքը աշխատել է Ռուսաստանոմ` ստեղծելով  «Ռոսիյսկիյ կրեդիտ» բանկը:   Վրաստանում քաղաքական գործունեություն սկսելուց առաջ Իվանիշվիլին վաճառել է ռուսական իր ակտիվները:

Ցուցակում նրան հետեւում են  Իտալիայի սկանդալային նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Ցուցակի մեջ է հայտնվել նաեւ ԱՄՆ-ի երկակի նախագահի թեկնածու Հենրի Ռոսս Պերոն, ռուս սենատոր Անդրեյ Գուրեւը, «Ազատ եգիտպտացիներ» կուսակցության առաջնորդ Նագիբ Սավիրիսը,  Չիլիի նախագահ Սեբաստիան  Պինիերան եւ այլոք:

Դիտվել է 741 անգամ
 


Այս թեմայով