Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական առաջնորդները

thumb-presidentԲարձրաստիճան քաղաքական գործիչները ահռելի պատասխանատվություն են կրում իրենց ուսերին երկրի բարեկացության համար: Իրենց արած աշխատանքի համար նրանք արժանի են արդար փոխհատուցման: Որոշ երկրներում, սակայն, այդ փոխհատուցումը ահռելի չափերի է հասնում: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական առաջնորդների տասնյակը հետևյալ տեսքն ունի:

 

1. Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն — տարեկան աշխատավարձը՝ 1,700,000 դոլար

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը ամեն տարի տուն է տանում 1,700,000 դոլար: Աշխատավարձը 30 անգամ գերազանցում է սինգապուրցու միջին աշխատավարձը: 2008-2012 թվականներին նա տարեկան վաստակել է 2,856,930 դոլար: Այն բանից հետ, երբ հասարակության շրջանում բողոք է առաջացել նրա բարձր աշխատավարձի շուրջ, վարչապետի աշխատավարձը 28%-ով կրճատվել է: Նույնիսկ կրճատված աշխատավարձով Լի Սյան Լունը համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական առաջնորդը:

2. Հոնկ Կոնգի կառավարության ղեկավար Լյուն Չուն-ին — տարեկան աշխատավարձը՝ 530,000 դոլար

Նրա աշխատավարձը մոտ 12 անգամ գերազանցում է Հոնկ Կոնգի հատուկ վարչական շրջանի քաղաքացու միջին աշխատավարձը, 27 անգամ գերազանցում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի աշխատավարձը, ով տարեկան վաստակում է 19,000 դոլար:

 

3. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա — տարեկան աշխատավարձը՝ 400,000 դոլար

Բարաք Օբաման Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է: Նա երկրի ու կառավարության ղեկավարն է: Օբամայի տարեկան աշխատավարձը կազմում է 400,000 դոլար, ինչը մոտ 8 անգամ գերազանցում է ամերիկացու միջին աշխատավարձը: ԱՄՆ նախագահի աշխատավարձը կրկնակի բարձրացել է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ:

4. Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթ — տարեկան աշխատավարձը՝ 345,000 դոլար

Իր աշխատավարձի բարձրացումից հետո Ավստրալիայի 28-րդ վարչապետի տարեկան աշխատավարձը կազմում է 345,000 դոլար:

 

5. Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինս — տարեկան աշխատավարձը՝ 340,000 դոլար

Լյուքսեմբուրգի վարչապետ Խավիեր Բետել — տարեկան աշխատավարձը՝ 340,000 դոլար

Ամենաբարձր վարձատրվող քաղաքական առաջնորդների 5-րդ հորիզոնականը կիսում են Իռլանդիայի նախագահն ու Լյուքսեմբուրգի վարչապետը: Հիգինսի ու Բետելի տարեկան աշխատավարձը կազմում է 340,000 դոլար: Երկրի նախագահությունը ստանձնելուց հետո Հիգինսը խնդրել է 23.5%-ով նվազեցնել իր աշխատավարձը: Բետելը Լյուքսեմբուրգի վարչապետն է 2013 թվականի դեկտեմբերի 4-ից:

 

6. Կանադայի վարչապետ Ստեֆըն Հարփեր — տարեկան աշխատավարձը՝ 296,400 դոլար

Կանադայի վարչապետ Ստեֆըն Հարփերը ամենաշատ վարձատրվող քաղաքական առաջնորդների ցուցակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Շատերը կարծում են, որ նա չափազանց շատ է վաստակում:

 

7. Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քի — տարեկան աշխատավարձը՝ 290,000 դոլար

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քիի տարեկան աշխատավարձը կազմում է 290,000 դոլար, ինչը 10 անգամ գերազանցում է Նոր Զելանդիայի քաղաքացու միջին աշխատավարձը:

 

8. Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկել — տարեկան աշխատավարձը՝ 283,608 դոլար

Անգելա Մերկելը Եվրոպայի խոշորագույն տնտեսության առաջնորդն է: Նա տարեկան վաստակում է 283,608 դոլար: Շատերը կհաստատեն, որ Մերկելն արժանի է այդ աշխատավարձին:

9. Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումա — տարեկան աշխատավարձը՝ 272,000 դոլար

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը համարվում է երկրի ու կառավարության ղելավարը: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 272,000 դոլար: Նրա աշխատավարձը 26 անգամ գերազանցում է երկրի քաղաքացու միջին աշխատավարձը: Ներկայումս նա Աֆրիկայի ամենաբարձր վարձատրվող նախագահն է:

 

10. Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլիտանո — տարեկան աշխատավարձը՝ 270,000 դոլար

Ջիորջիո Նապոլիտանոն Իտալիայի նախագահն է 2006 թվականի Մայիսի 15-ից: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 270,000 դոլար:

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով