Աշխարհացունց իրադարձություններ են կատարվում

news_1426227577_Արթուր_Բաղդասարյաէ«Երեկ տեղեկացանք, որ ևս մի կուսակցություն է միացել Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդին»՝ Լիբերալ ժողովրդական կուսակցությունը։ Թե միացողի անունն ընթերցողին ոչինչ չի ասում,  դրա հետևում, հաստատ, շատ քիչ կենդանի շունչ կա, սակայն ԲՀԿ-ի կուրացիայի տակ գտնվող լրատվամիջոցների պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե աշխարհացունց իրադարձություններ են կատարվում,  ԲՀԿ-ի գլխավոր մրցակիցն այս անհասկանալի միավորումն է։

 Նշված կայքերը, երկրի դարդուցավը թողած, անխնա դատափետում են դեռ չձավորված կառույցն ու դրա ղեկավարին։ Երեկոյան էլ իմացանք, որ «Ժառանգություն» կուսակցության Վայոց Ձորի համակարգող Նարինե Հարությունյանն ու կուսակցականներ Արիկ Սարգսյանը, Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արիկ Աբրահամյանը դուրս են գալիս «ժառանգությունից»՝ «Վերածննդին» միանալու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով