Աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն կրճատել են

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) սույն ուսումնական տարվանից կրճատվել են աշխատավարձերը, ինչպես մեզ հայտնի դարձավ՝ ամբողջ 40-ից 80 հազար դրամով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեզ ահազանգած դասախոսներից մեկից ստացած տեղեկությունների համաձայն, դոցենտի աշխատավարձն, օրինակ, 130 հազարից դարձել է 80 հազար, պրոֆեսորինը՝ 180 հազարից՝ 100 հազար դրամ։ Գիտական կոչում չունեցող դասախոսներն այսուհետ ստիպված են 30 հազար դրամ աշխատավարձ ստանալ՝ նախկին 80-90 հազար դրամի փոխարեն։

7105Այս փոփոխությունները կապված են աշխատավարձերի հաշվարկման նոր կարգի հետ։ Խնդրի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար մեր թղթակիցը հարցում է արել բուհ։ Լրատվական ծառայությունից, հաստատելով հանդերձ աշխատավարձի հաշվարկման կարգում կատարված փոփոխություններն ու դրա հետեւանքով աշխատավարձերի նվազումը, խնդրել են հարցումն ուղարկել գրավոր՝ թվերի հարցում սխալ թույլ չտալու նկատառումով։ Ռեկտոր Արա Ավետիսյանից էլ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ Առանց հարցը լսելու, նա նախ ասել է, որ զբաղված է՝ խոստանալով ետ զանգել, հետո արդեն չի պատասխանել հեռախոսազանգին։ Հավելենք, որ Պոլիտեխնիկն այն բուհերից մեկն է, որտեղ սույն ուսումնական տարվանից առաջ 12-17 տոկոսով բարձրացել էր ուսման վարձը։ Ներկայումս այստեղ տարեկան վարձը 402-ից 522 հազար դրամ է»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 


Այս թեմայով