Աշխատակազմի ղեկավարը տուգանվել է

Ժողովուրդ9«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մաքսային կետով էկոնոմիկայի նախարարության անունով Հայաստան ինչ-որ ապրանքներ է ներմուծել, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի՝ 50.000 դրամի չափով: Բայց սա միակ դեպքը չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նույն Տարասյանը նույն օրը եւս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել՝ դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է 50.000 դրամով: Երբ փորձեցինք պարզել, թե ինչու է օրինախախտում թույլ տվել, Էմիլ Տարասյանը զարմացավ. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա է նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիեներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին»:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը

 


Այս թեմայով