Ան-148-ի կործանումից զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին կվճարեն ավելի քան 3 մլն ռուբլի

Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի:

Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից իր տեղակալների հետ անցկացված խորհրդակցությունում:

«Այս պահին յուրաքանչյուր ընտանիքի ընդհանուր վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի»,-Մեդվեդեւին զեկուցել է Դվորկովիչը ավիաաղետի հետաքննության աշխատանքների եւ զոհվածների ընտանիքներին վճարումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով