Անօրինական ճանապարհով Հայաստան է ներկրվել զգալի քանակությամբ թուրքական լոլիկ

0Bvov5RiafM«Անցած տարվա դեկտեմբերից սկսած Հայաստան է ներկրվել զգալի քանակությամբ թուրքական լոլիկ։ Այս մասին մեր թղթակցին հայտնել են միջին ջերմոցատերերը, ովքեր համոզված են, որ սահմանին այդ լոլիկի ներկրումը չի ձևակերպվել։

Այսինքն, մաքսազերծելիս լոլիկը ներկայացվել Է այլ մթերքի անվամբ կամ ընդհանրապես չի արձանագրվել և չի մաքսազերծվել։ Կոնկրետ ծավալների մասին որևէ տեղեկատվության մեր աղբյուրները չեն տիրապետում, բայց նշում են, որ թուրքական լոլիկի ներկրումը գնալով աճում է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի մտցրած պատժամիջոցներով թուրքական բանջարեղենի ներկրումը Ռուսաստան արգելվել է, և հիմա այդ բանջարեղենը էժանացված գներով հայտնվել է տարբեր շուկաներում, այդ թվում նաև հարավկովկասյան երկրներում։ Համեմատաբար էժան գինը թույլ է տայիս թուրքական լոլիկին մրցակցել տեղական արտադրանքի հետ։ Նշենք, որ թուրքական լոլիկը Հայաստան ներկրելու իրավական ոչ մի խոչընդոտ գոյություն չունի։ Սակայն գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ վերջին տարիներին թուրքական լոլիկի ներկրումներ չէին իրականացվում։ Եթե ջերմոցատերերի ունեցած տեղեսատվաթյունը համապատասխանում է իրականությանը, կնշանակի որոշ «գործարարներ» խախտել են այդ պայմանավորվածությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 72 անգամ
 


Այս թեմայով