Home » Real Politik » «Անցեք տուն, թե չե կսպանենք». ոստիկանները Սարի թաղի բնակիչներին

«Անցեք տուն, թե չե կսպանենք». ոստիկանները Սարի թաղի բնակիչներին

15685Մենք արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել Սարի թաղում:  Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք ոստիկանության աշխատակիցները բռնություններ են կիրառել նաև հարակից տների բնակիչների նկատմամբ:

Ոստիկանները ներխուժել են մարդկանց տներ և ծեծի ենթարկել բնակիչներին: Ինչպես տեղեկանում ենք civilnet.am-ի տեսանյութից ոստիկանները հաշվի չեն առել անգամ անչափահասների ներկայությունը: Կանանց տղամարդկանց վրա զենք են պահել և հայտարարել, որ անցնեն տուն՝ հակառակ դեպքում կսպանեն նրանց.«Անցեք տուն, թե չե կսպանենք ձեզ»,-դեպքերը ներկայացնելիս պատմում է բնակիչներից մեկը:

Մանրամասնները civilnet.am լրատվականի տեսանյութում.

Դիտվել է 472 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy