Անցած 4 ամիսների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին ունեցել է շուրջ 236000 այցելու

7e4cceedc4d5c72a3fc40444b61cbb69b0b63307Երևանի քաղաքապետարանի ծրագրով բարեկարգված ու նոր հարմարություններով ապահովված Երևանի կենդանաբանական այգին հանգստի յուրօրինակ վայր է դարձել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Անցած 4 ամիսների ընթացքում այգին ունեցել է 236000 այցելու, որից 65000-ը Երեխաների  պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, հնարավորություն է ունեցել այցելելու անվճար:

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման և բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 267 անգամ
 


Այս թեմայով