Անցած գիշեր սահմանին զոհված ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ազգությամբ եզդի էր

12376151_718942408205944_7300464703927162321_nԱնցած գիշեր սահմանին զոհված ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ազգությամբ եզդի էր: Եզդի ազգը այն միակ եզակի ազգն է Հայի համար, ում վրա Հայը կարա հույս դնի: Եզդիները դարեր ի վեր եղել են Հայերի բարեկամը, եղբայրը, հարազատը…Չի եղել մի դեպք, երբ Եզդին դավաճանի Հային: Կարող էին թողնել ու գնալ, մեկ ուրիշ երկրում զբաղվել իրենց գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, գիտությամբ ու կրթությամբ, բայց չէ… Արցախյան հերոսամարտին ևս Եզդիները իրենց բաժին կռիվը պատվով տարան… Խոնարհվում եմ Եզդի ժողովուրդի առջև, փառք ու պատիվ Հայոց բանակում զոհված Եզդի տղերքին…

Իր ֆեյսբուքյան էջում գրում է ՝  Կիլիկիա Հայաստան-ը:

Մեկ տարի առաջ ախպերս գնաց բանակ իր պարտքը հայրենիքին տալու, նա իր պարտքը հայրենիքին իր կյանքով տվեց:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է ուսուցիչ, «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ՝ Համլետ Սմոյանը:

1476262_935307209890974_3099075280405688546_n

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդըձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ),  ետ շպրտել իրենց ելման դիրքերը. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Միդար Իգորի Ալոյանը:

 


Այս թեմայով