Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » «Անվճար ա, բայց «զատո» համով ա». «Առավոտ»

«Անվճար ա, բայց «զատո» համով ա». «Առավոտ»

72717«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասած՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը կարծես թե չի վերաբերում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին։ Այս համայնքի հազարավոր քաղաքացիներ լույսը բացվելուն պես՝ հերթ են կանգնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտի մոտ՝ 3 հատ անվճար լավաշ ստանալու համար։

Առավոտից մինչեւ երեկոյան ժամը 19.00-ն անվճար լավաշ ստանալու համար մարդկանց պակաս չի լինում, հերթում կանգնածներն ասում են՝ «Մարդկանց սարքել են մուրացկան, 3 հատ լավաշի եղածն ինչ է, որ մարդիկ փող չունեն՝ կարողանան արժանապատվորեն իրենց փողով գնել, ոչ թե գան ժամերով հերթ կանգնեն՝ անվճար ստանան»։

Հերթում կանգնածներից մեկն էլ մեզ ասաց՝ «Անվճար ա, բայց «զատո» համով ա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 229 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy