Անչափահասների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ Արշակունյաց պողոտայում երկու անչափահաս տղաներ վիճաբանել են, որն ավարտվել է դանակահարությամբ:

«Փաստինֆո» տեղեկություններով, դանակահարված տղան 15 տարեկան է, նրան դանակահարողը ևս հասակակից է:
Գոտկատեղի շրջանում ստացած վնասվածքով տղան դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է հետաքննություն:

Աղբյուր` Փաստինֆո

 


Այս թեմայով