Աննա Հակոբյանի հիմնադրամին Մոսկվայի հայ համայնքը նվիրաբերել է ավելի քան 40 հազար դոլար

Նոյեմբերի 7-ին Politik.am-ը գրել էր, որ Մոսկվայի հայ համայնքը պատրաստվում է նոյեմբերի 11-ին կայանալիք դրամահավաք երեկոյին, որին, մեր տեղեկություններով մասնակցելու է նաև վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դրամահավաքի ընթացքում հավաքված գումարը փոխանցվելու է Աննա Հակոբյանի հիմնած «Իմ քայլը» հիմնադրամին։

Մեր տեղեկություններոը նոյեմբերի 13-ին պաշտոնապես հաստատվեցին։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցել է դրամահավաք երեկոյին։

Նոյեմբերի 11-ին, Մոսկվայի հայ համայնքի անդամների նախաձեռնությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն աջակցելու նպատակով կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքագրվել է 2.250.000 ռուսական ռուբլի։ Ամբողջ գումարը, ինչպես և նախատեսված էր ի սկզբանե, կազմակերպիչները նվիրաբերել են «Իմ քայլը» հիմնադրամին։

Այս թեմայով