Անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին. Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով քաջալերել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու օգտին: 

«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

 Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը,-գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր  կատարել, որում, մասնավորապես ասված էր.

«Հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը՝ հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։  Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն էլ հայտարարել էր, որ ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մինչև դեկտեմբեր վայր կդնի իր մանդատը։

Այս թեմայով