Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Անհրաժեշտության դեպքում ճանաչել ԼՂՀ-ն. Հրանտ Բագրատյան

Անհրաժեշտության դեպքում ճանաչել ԼՂՀ-ն. Հրանտ Բագրատյան

69390ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ մի քանի հարցադրում արել: Հրանտ Բագրատյանը մասնավորապես գրել է.

«Հստակ տեղեկացված եմ երեկ և այսօր տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի անհամեմատ ավելի շատ (տասնապատիկ անգամ) զոհերի մասին։ Չնայած մեր թիվն էլ է մեզ համար հսկայական՝ 18 մարդ։ Հարց է ծագում. ի՞նչ է ուզում Ալիևը իմանալով այս ամենը։ Ալիևին կարելի է նենգ, խորամանկ, ինչ-որ տեղ մարդակեր համարել։ Բայ հիմա՞ր՝ երբեք։ Կա հնարավոր 2 պատասխան։ 1) Փորձել հայկական զինուժի դիմադրողականությունը և մեզ փաթաթել մի ռազմավարություն, որտեղ Ալիևը կփորձի քանակական առավելությունը որակականի վերածել։ Դատելով առաջին 2 օրվա արդյունքներից ադրբեջանական կողմի համար, մեղմ ասած, հաջողությունն ակնհայտ չէ։ 2) Նրան ձեռք չի տալիս այն պլատֆորմը, որտեղ կանգ են առել Ղարաբաղի հարցի վերջին քննարկումները, այսպես ասած քաղաքական ստատուս-քվոն։ Նա ուզում է սկսել 0-ից։ Սա շատ հավանական է։ Ուրեմն պետք է սպասել նոր ռազմական ճնշումների։
Հայկական կողմի անելիքներն են։ 1) Ռազմական ոլորտ։ Արդյունավետ պատասխանել տալ և ցույց տալ, որ ի վիճակի ավելի հուժկու հարվածել։ 2) անել հստակ քաղաքական քայլեր. կամ 2.1) նոր ստատուս-քվոյի պարագայում ավելի պահանջկոտ լինել, կամ 2.2) կամ, անհրաժեշտության դեպքում, ճանաչել ԼՂՀ-ն։
Ամսի 4-ին ԱԺ նստնշրջանն է։ Տեսնենք ի՞նչ օրակարգով կգա գործադիրը»

Դիտվել է 603 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy