Անհետ կորած եզդի զինծառայողը գտնվել է

10.07.12-3928զինվորՏավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից անհետացած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- ասվում է Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Հիշեցնենք, որ անհետացած զինծառայողը 19-ամյա Ազիզ Բաքոյանն է:

 


Այս թեմայով